Ազատագրվել են Սիրիայի Հալեպ նահանգի երեք գյուղեր
Շարունակելով իր առաջխաղացումը Հալեպ նահանգի հարավային արվարձանում, սիրիական բանակը վերահսկողություն է սահմանել երեք գյուղերում:
Հղում անելով ՍԱՆԱ լրատվական գործակալությանը, ՄԵՀՐ գործակալությունը հաղորդել է, որ թաքֆիրականների դեմ մարտերում Սիրիայի բանակի առաջխաղացումը շարունակվում է և սիրիական կառավարական ուժերն իրենց ձեռքն են վերցրել երեք գյուղերի վերահսկողությունը:
Ի դեպ, Սիրիայի Հալեպ նահանգի Շարը ալ-Նեյլ շրջանի ուղղությամբ մի քանի հրթիռ է արձակվել, որի հետևանքով զոհվել է մեկ մարդ և մի քանի հոգի էլ վիրավորվել են:
Ահաբեկչական խմբավորումները նաև ականային հարձակման են ենթարկել Դամասկոսի արվարձանի շրջանները:
Մեկ այլ լուրի համաձայն՝ Սիրիայում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի տնօրեն Դևիդ Ակուբյանի հետ հանդիպման ժամանակ Հոմսի նահանգապետ Թալալ Ալ-Բարազին ասել է.«Մենք կաջակցենք բոլոր նրանց, ովքեր թողել են իրենց տները Հոմսում և հիմա ցանկանում են վերադառնալ»: