Դամասկոս. Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունն անօրինական է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i81819-Դամասկոս._Սիրիայում_ԱՄՆ_ի_ռազմական_ներկայությունն_անօրինական_է
Սիրիայի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ այդ երկրում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը ապօրինի է, և միջազգային իրավունքի ու Սիրիայի ազգային ինքնիշխանության կոպիտ խախտում է համարվում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 18, 2018 12:16 Asia/Tehran
  • Դամասկոս.  Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունն անօրինական է

Սիրիայի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ այդ երկրում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը ապօրինի է, և միջազգային իրավունքի ու Սիրիայի ազգային ինքնիշխանության կոպիտ խախտում է համարվում:

Հինգշաբթի օրը, հակազդելով ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հայտարարություններին,  Սիրիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ի շարունակելով իր ռազմական ներկայությունը Սիրիայում նպատակ ունի աջակցել  ԻԼԻՊ ահաբեկչական թաքֆիրական խմբին:

Սիրիայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կառավարությունը երբեք չի ձգտել ոչնչացնել ԻԼԻՊ-ին, իսկ Ռաքքա քաղաքում, Վաշինգտոնի գլխավրած կոալիցիայի ուժերը շարունակում են իրենց գործողությունները:

Սիրիայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ այդ երկրի կառավարությունը նույնիսկ ԱՄՆ-ի դոլարների օգնության կարիքը չունի, քանի որ այդ գումարները շաղախված են սիրիացիների արյամբ: Հաղորդագրության մեջ նշված է, որ Վաշինգտոնի վարած քաղաքականության հետևանքով Սիրիան ավերվել է և հազարավոր սիրիացիներ զոհվել են:

Չորեքշաբթի օրը, ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, Կալիֆորնիայի Ստենֆորդի համալսարանում ունեցած ելույթում  հայտարարել է, որ Վաշինգտոնը կշարունակի իր  ռազմական ներկայությունը  Սիրիայում: