Դամասկոսը զգուշացրել է Թուրքիային Սիրիայում ցանկացած ռազմական քայլի կապակցությամբ
Սիրիայի փոխարտգործնախարարը Թուրքիային զգուշացրել է այդ երկրում ցանկացած ռազմական քայլ իրականացնելու կապակցությամբ:
Ինչպես հաղորդում է լիբանանյան Ալ-Մայադին լրատվական գործակալությունը, Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ Ալ-Մեղդադը հինգշաբթի օրը մտահոգություն հայտնելով Սիրիայի հողում Թուրքիայի տեղաշարժերի կապակցությամբ, Անկարային զգուշացրել է, ասելով. «Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը վերականգնել են իրենց հզորությունը և պատրաստ են պատասխանել Թուրքիայի ցանկացած օդային ագրեսիայի»:
Մեղդադը հստակեցրել է.«Սիրիայի ճգնաժամի կարգավորման գործընթացի վերահսկման դիտորդներից մեկը համարվող Թուրքիայի ռազմական տեղաշարժերն ավելի են բարդացնում այս երկրի իրավիճակը, քանի որ Անկարան հանդես է գալիս Սիրիայի դեմ ահաբեկչական խմբավորման դերում»:
Անկարան հայտարարել է,որ Թուրքիան անպայման ռազմական գործողություն կիրականացնի Սիրիայում, եթե որ Վաշինգտոնը չդադարեցնի քրդերին ուղղված իր աջակցությունը: