Դամասկոս .«Աֆրինում Թուրքիայի գործողությունն ազգային ինքնիշխանության խախտում է»
Շաբաթ երեկոյան Սիրիայի ԱԳ նախարարությունը խստորեն դատապարտել է Աֆրինի դեմ Թուրքիայի հարձակումը, հավաստելով, որ այդ քայլը համարվում է Սիրիայի ազգային ինքնիշխանության խախտում:
«Ֆարս» գործակալության հաղորդմամբ , Սիրիայի ԱԳ նախարարությունը միջազգային հանրությունից պահանջել է դատապարտել Թուրքիայի հարձակումը և անհրաժեշտ քայլեր ձեռնակել՝ դրանք դադարեցնելու համար:
Սիրիայի ԱԳ նախարարությունը նաև հերքել է Անկարայի հայտարարությունն առ այն, որ Դամասկոսը տեղյակ է եղել Աֆրինի գործողության մասին:
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ուրբաթ օրը հարձակումները սկսելուց ժամեր անց, հայտարարել է, որ Սիրիայի պետայրերին գրավոր տեղեկանք էր ուղարկվել այդ մասին:
Թուրքիայի բանակն ուրբաթ օրը հրետանակոծել է Աֆրինում Սիրիայի դեմոկրատական միության կուսակցության դիրքերը:
Թուրքիայի բանակի «Զեյթունի ճյուղ» ցամաքային օպերացիան ևս մեկնարկել է ուրբաթ օրը: