Սաուդյան վարչակազմը մտադիր 100 միլիարդ դոլար կորզել ձերբակալված արքայազներից
Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազը հայտարարել է, որ հավանաբար երկրի պաշտոնատարներն ավելի քան 100 միլիարդ դոլար ձեռք կբերեն կոռուպցիայի մեջ կասկածվողների հետ համաձայնության արդյունքում:
Կոռուպցիայի դեմ պայքարի պատրվակով մի խումբ արքայազների ձերբակալած Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մուհամմեդ Բեն Սալմանը մտադիր է նրանց հարստության երկու երրորդը ստանալու դիմաց, ազատել նրանց:
ԻՍՆԱ գործակալության հաղորդման համաձայն, նշելով որ մինչև հունվարի 30-ն ավարտվելու է կոռուպցիայի գործով մեղադրյալների հետ բանակցությունը, Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազ Սաուդ Ալ-Մոաջեբն ասել է.«Սաուդցի պաշտոնատարների հետ չհամագործակցող արքայազների գործերը կհանձնվեն դատախազությանը:
Նա նշել է, որ մյուս մեղադրյալները նույնպես վճարելու են կանխիկ, գույքով և այլ ձևերով:
Ձերբակալված արքայազնների միլիարդավոր դոլարների հասնող հարստությունը պետական գանձարան փոխադրվելու փոխարեն, փոխադրվել է գահաժառանգ Մուհամմեդ Բեն Սալմանի վերահսկողության տակ գտնվող թագավորական ատյանի հաշվին, ինչը վկայում է այն մասին, որ կոռուպցիայի դեմ պայքարի մասին նրա հայտարարությունը, ցուցադրական կեղծ քայլ է՝ մրցակիցներին խաղից դուրս բերելու համար: