Սիրիայում առգրավվել է ահաբեկիչներին պատկանող ամերիկյան զենքով բեռնված բեռնատարը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i82237-Սիրիայում_առգրավվել_է_ահաբեկիչներին_պատկանող_ամերիկյան_զենքով_բեռնված_բեռնատարը
Սիրիայի անվտանգության ծառայությունները Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Արևելյան Ղութա շրջանում առգրավել են Ալ-Նոսրայի ճակատ ահաբեկչական խմբին պատկանող ամերիկյան զենքով բեռնված բեռնատարը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 23, 2018 13:43 Asia/Tehran
  • Սիրիայում առգրավվել է ահաբեկիչներին պատկանող ամերիկյան զենքով բեռնված բեռնատարը

Սիրիայի անվտանգության ծառայությունները Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Արևելյան Ղութա շրջանում առգրավել են Ալ-Նոսրայի ճակատ ահաբեկչական խմբին պատկանող ամերիկյան զենքով բեռնված բեռնատարը:

Ալ-Մայադին հեռուստատեսության հաղորդմամբ՝ սիրիական աղբյուրները հայտարարել են, որ այդ բեռնատարը Սիրիա էր մտել Հորդանանից:

Մեկ այլ լուրի համաձայն՝ Սիրիայի զորայինները խափանել են Ալ-Նոսրայի ճակատ ահաբեկչական խմբի կողմից Լաթաքիայի հյուսիսային Ալ-Սերաֆ գյուղ մտնելու ջանքերը: Գործողության հետևանքով ոչնչացել է 130 ահաբեկիչ:

Այդ գործողության ընթացքում ահաբեկիչներին պատկանող մեծ քանակությամբ զենք ու զինամթերք ոչնչացվել է Սիրիաի բանակի կողմից:

Երկուշաբթի օրը Սիրիայի բանակի միավորները մեկնարկել են Իդլիբ նահանգի արևելյան հատվածից Ալ-Նոսրայի ճակատ ահաբեկչական խմբի ահաբեկիչներին մաքրագործելու գործողությունը: Տեղեկացնում է Սիրիայի պաշտպանության նախարարությունը: