Սիրիան քննադատել է Սաուդյան Արաբիային՝ ահաբեկիչներին հովանավորելու պատճառով
https://parstoday.ir/hy/news/west_asia-i82415-Սիրիան_քննադատել_է_Սաուդյան_Արաբիային_ահաբեկիչներին_հովանավորելու_պատճառով
ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչը քննադատել է Սաուդյան Արաբիային` Սիրիայում ահաբեկիչներին ռազմական աջակցություն ցուցաբերելու պատճառով:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հունվար 26, 2018 07:41 Asia/Tehran
  • Սիրիան քննադատել է Սաուդյան Արաբիային՝ ահաբեկիչներին հովանավորելու պատճառով

ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչը քննադատել է Սաուդյան Արաբիային` Սիրիայում ահաբեկիչներին ռազմական աջակցություն ցուցաբերելու պատճառով:

Սիրիայի «Ալ-Ախբարիե» հեռուստաընկերության հաղորդման համաձայն, ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչ՝ Մանզար Մանզարը ԱԽ նիստում ասել է.«Սաուդյան ռեժիմը ահաբեկիչներին զինում է քիմիական զենքերով»:

Նա նշել է, որ Սիրիայում տիրող ճգնաժամին վերջ դնելու համար, Սաուդյան Արաբիան պետք է դադարեցնի ահաբեկչական խմբավորումների նկատմամբ հովանավորությունը և նրանց քիմիական զենքերով սպառազինելը:

ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչը նշել է, որ ԱՄՆ-ը հովանավորում է Պաղեստինը բռնազավթելու, պաղեստինցիներին փախստական դարձնելու և այդ տարածքներում քաղաքատիպ ավաններ կառուցելու Իսրայելի ռեժիմի գործողությունները: