Սիրիայում թուրքական զորքերի հարձակման հետևանքով 86 խաղաղ բնակիչ է զոհվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i82607-Սիրիայում_թուրքական_զորքերի_հարձակման_հետևանքով_86_խաղաղ_բնակիչ_է_զոհվել
Սիրիայում թուրքական զինված ուժերի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողության մեկնարկից ի վեր Աֆրինի շրջանում և հարակից գյուղերում մահացել է առնվազն 86 խաղաղ բնակիչ, իսկ 198-ը վիրավորվել են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 28, 2018 08:33 Asia/Tehran
  • Սիրիայում թուրքական զորքերի հարձակման հետևանքով 86 խաղաղ բնակիչ է զոհվել

Սիրիայում թուրքական զինված ուժերի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողության մեկնարկից ի վեր Աֆրինի շրջանում և հարակից գյուղերում մահացել է առնվազն 86 խաղաղ բնակիչ, իսկ 198-ը վիրավորվել են:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Սիրիայի պետական SANA գործակալությունը: Լրատվամիջոցի աղբյուրի համաձայն՝ զոհերի և տուժածների շրջանում կան կանայք, երեխաներ և տարեցներ: Թուրքական զորքերի գործողությունները հասցրել են նաև նյութական վնաս և հանգեցրել են Աֆրինի գյուղերի միջև հաղորդակցության դադարեցմանը: Ավելի վաղ արաբա-քրդական «Սիրիական դեմոկրատական ուժերը» (SDF) հայտնել էին, որ Աֆրինում խաղաղ բնակչության շրջանում գրանցված զոհերի թիվը 59-ն է, վիրավոր են 134-ը:

Armenpress.am