Սոչիում գումարված Սիրիայի ազգային երկխոսության համաժողովն ամփոփեց իր աշխատանքները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i82847-Սոչիում_գումարված_Սիրիայի_ազգային_երկխոսության_համաժողովն_ամփոփեց_իր_աշխատանքները
Սոչիում գումարված «Սիրիայի ազգային երկխոսության համաժողով» միջազգային նստաշրջանը, ամփոփիչ հաղորդագրության ընթերցմամբ, երեքշաբթի երեկոյան ավարտեց իր աշխատանքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 31, 2018 04:02 Asia/Tehran
  • Սոչիում գումարված Սիրիայի ազգային երկխոսության համաժողովն ամփոփեց իր աշխատանքները

Սոչիում գումարված «Սիրիայի ազգային երկխոսության համաժողով» միջազգային նստաշրջանը, ամփոփիչ հաղորդագրության ընթերցմամբ, երեքշաբթի երեկոյան ավարտեց իր աշխատանքը:

Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման, հաղորդագրության մեջ ընդգծվել է Սիրիայի տարածքային ամբողջականության ու ազգային ինքնիշխանության պահպանման անհրաժեշտությունը:  «Սիրիայի ժողովուրդը միակն է, որ ժողովրդավարական միջոցների ու քվեատուփերի օգնությամբ որոշելու է այդ երկրի ապագան». ասված է հաղորդագրության մեջ:

Սոչիի հաղորդագրության համաձայն, Սիրիայի բանակը պիտի պահպանվի, որպեսզի կարողանա կատարել սահմանադրությամբ իրեն վստահված պարտականությունները, որոնց մեջ են մտնում արտաքին ցանկացած սպառնալիքի դիմաց  սահմանների ու ժողովրդի պաշտպանությունը:

Հաղորդագրության մեջ նաև ընդգծվել է կառավարության և սիրիական ընդդիմության մասնակցությամբ սահմանադրական կոմիտեի ձևավորման անհրաժեշտությունը, որի նպատակն է լինելու սահմանադրական այնպիսի բարեփոխումների իրագործումը, որոնք խթան կհանդիսանան ՄԱԿ-ի վերահսկողության ներքո և ԱԽ-ի թիվ 2254 բանաձևի համաձայն Սիրիայի ճգնաժամի քաղաքական կարգավորման համար:

Սոչիի նստաշրջանի ամփոփիչ հաղորդագրությունը նաև դատապարտել է ահաբեկչության, կարծրամտության, ծայրահեղականության ու աղանդավորության ցանկացած տեսակի դրսևորում և ընդգծել  դրանց դեմ ակտիվ պայքար մղելու նշանակությունը:

Սիրիայի ազգային երկխոսության համաժողովը հունվարի 29-ին և 30-ին գումարվեց Ռուսաստանի Սոչի քաղաքում: