Դեյր Զորի մերձակայքում սիրիացի գեներալ Է զոհվել ահաբեկիչների գրոհները դիմագրավելիս
https://parstoday.ir/hy/news/west_asia-i82965-Դեյր_Զորի_մերձակայքում_սիրիացի_գեներալ_Է_զոհվել_ահաբեկիչների_գրոհները_դիմագրավելիս
Սիրիական բանակը հունվարի 31¬ին հետ Է մղել «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման ահաբեկիչների գրոհները Դեյր Զոր նահանգային կենտրոնի (Դամասկոսից 420 կիլոմետր) շրջակայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»¬ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 01, 2018 06:47 Asia/Tehran
  • Դեյր Զորի մերձակայքում սիրիացի գեներալ Է զոհվել ահաբեկիչների գրոհները դիմագրավելիս

Սիրիական բանակը հունվարի 31¬ին հետ Է մղել «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման ահաբեկիչների գրոհները Դեյր Զոր նահանգային կենտրոնի (Դամասկոսից 420 կիլոմետր) շրջակայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»¬ը:

Ինչպես հայտնել Է Shaam Times նորությունների պորտալը, ԻՊ­ի հրոսակախմբերը փորձել են գրավել իրենց կորցրած դիրքերը Սիրիական անապատի Էլ Քուրիա եւ Մզար Այն Ալի օազիսներում: Ահաբեկիչների դեմ գործողության ընթացքում զոհվել Է 67­րդ զրահատանկային բրիգադի շտաբի պետ գեներալ Խալիլ Մահֆուզը: Կառավարական զորքերը Դեյր Զորի նահանգի մեծ մասն ահաբեկիչներից մաքրել են անցյալ տարվա նոյեմբերի սկզբին, սակայն Եփրատի արեւմտյան ափի Մեյադինի եւ Բու Քեմալի շրջաններ են շարունակում ներթափանցել ԻՊ­ի փրկված հրոսակախմբերը, որոնք հարձակվում են բանակային ուղեկալների եւ ճամբարների վրա, հաղորդել Է ՏԱՍՍ­ը:

Armenpress.am