Բեսինե Շաաբան.«ԱՄՆ-ն փորձում է ձգձգել Սիրիայի պատերազմը»
Բեսինե Շաաբանը հայտարարել է, որ Սիրիայի սահմաններին անօրինական ուժերի ձևավորման մասին ԱՄՆ-ի որոշումը Սիրիայի պատերազմը ձգձգելու Վաշինգտոնի քաղաքականությունն է:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, չորեքշաբթի օրը, Դամասկոսում կայացած Ղոդսի մշակութային օրվա համաժողովում, նշելով որ թուրք ու ամերիկացի ուժերը ահաբեկիչներին փոխարինելու նպատակով են մտել Սիրիայի հյուսիսային շրջան, նա հավելել է.«Թուրքիայի ոտնձգությունը Սիրիայի սահմաններում անօրինական ուժեր տեղակայելու հարցում լրացնում է ԱՄՆ-ի որոշումը»:
Ընդգծելով, որ սիոնիզմի ու ահաբեկչության մեջ կառուցվածքային կապ կա, Բեսինե Շաաբանը հավաստել է.«Սիրիայում հահաահաբեկչական պայքարը հենց նույն հակասիոնիստական պայքարն է»:
Մեկ այլ լուրի համաձայն, Սիրիայի հյուսիս արևելքում տեղի ունեցած բախումների ընթացքում սպանվել են 15 թուրք զորայիններ:
Վկայակոչելով Սիրիայի դեմոկրատական միաբանությունը, կուսակցության ուժերի լրատվական կենտրոնը՝ Սքայ Նյուզը հայտարարել է, որ չորեքշաբթի օրը Աֆրինում տեղի ունեցած ծանր բախումների ընթացքում սպանվել են ևս 15 թուրք զորայիններ և վիրավորվել են մի քանիսը:
Ավելի վաղ այս խումբը հաղորդել էր Սիրիայի հույսիսային շրջաններում տասնյակ թուրք զորայինների սպանվելու մասին:
Թուրքիայի բանակի շտաբն էլ հայտարարել է, որ Թուրքիայի կառավարության ընդդիմադիր քուրդերի տված կորուստների թիվը հասել է 343-ի: