Եգիպտոսի կառավարությունը կտեղափոխվի նոր մայրաքաղաք
https://parstoday.ir/hy/news/west_asia-i83083-Եգիպտոսի_կառավարությունը_կտեղափոխվի_նոր_մայրաքաղաք
Եգիպտոսի կառավարությունը, ինչպես նաև երկրի խորհրդարանն ու նախագահի վարչակազմը ծրագրում են տեղափոխություն դեպի երկրի նոր մայրաքաղաք։ Մայրաքաղաք կդառնա Վեդիան քաղաքը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 02, 2018 12:14 Asia/Tehran
  • Եգիպտոսի կառավարությունը կտեղափոխվի նոր մայրաքաղաք

Եգիպտոսի կառավարությունը, ինչպես նաև երկրի խորհրդարանն ու նախագահի վարչակազմը ծրագրում են տեղափոխություն դեպի երկրի նոր մայրաքաղաք։ Մայրաքաղաք կդառնա Վեդիան քաղաքը։

Հաղորդվում է, որ շինարարության առաջին փուլը կավարտվի արդեն 2020 թվականին։

Քաղաքի շինարարության նախագծի ղեկավար Ահմեդ Զաքի Աբդինի խոսքով՝ կառավարական հաստատությունները նոր վարչական մայրաքաղաք կտեղափոխվեն 18 ամսվա ընթացքում։

Տեղափոխության պլանները հաստատվել էին դեռևս 3 տարի առաջ։ Նոր վարչական մայրաքաղաքի շինարարությունը սկսվել է անապատում՝ Կահիրեից 45 կմ արևելք։ Նման որոշման պատճառ է դարձել Կահիրեի գերբնակեցվածությունը։ Քաղաքում մոտ 20 մլն մարդ է ապրում։

Համաձայն նախնական պլանի՝ Վեդիանում կվերաբնակեցվի մոտ 7 մլն մարդ։

1in.am