Հայ պատգամավորը մանրամասներ է պատմում Սոչիից Սիրիա վերադարձող օդանավի հրթիռակոծությունից
https://parstoday.ir/hy/news/west_asia-i83091-Հայ_պատգամավորը_մանրամասներ_է_պատմում_Սոչիից_Սիրիա_վերադարձող_օդանավի_հրթիռակոծությունից
Փետրվարի 2-ին Դամասկոսի օդանավակայանում Սոչիից վերադարձող օդանավ է հրթիռակոծվել ահաբեկչական խմբավորումների զինյալների կողմից։ Այս մասին ասել է սիրիահայ պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը, հայտնում է NEWS.am-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 02, 2018 11:44 Asia/Tehran
  • Հայ պատգամավորը մանրամասներ է պատմում Սոչիից Սիրիա վերադարձող օդանավի հրթիռակոծությունից

Փետրվարի 2-ին Դամասկոսի օդանավակայանում Սոչիից վերադարձող օդանավ է հրթիռակոծվել ահաբեկչական խմբավորումների զինյալների կողմից։ Այս մասին ասել է սիրիահայ պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը, հայտնում է NEWS.am-ը:

 

Նա նշեց, որ  օդանավի ուղևորները վերադառնալիս են եղել Սոչիում կայացած Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսից:

«Ահաբեկիչների արձակած հրթիռն ընկել է օդանավից մի քանի մետր հեռավորության վրա, դրանից հետո նրանց ուղղությամբ արձակվել է ևս երկու հրթիռ: Ահաբեկիչների նպատակն է եղել խափանել Սոչիի նախաձեռնությունը, սակայն դա նրանց չի հաջողվել»,- ասաց Ռեիսյանը:

Սիրիահայ պատգամավորը հավելեց, որ, բարեբախտաբար, զոհեր չեն եղել, օդանավն էլ չի վնասվել:

armedia.am/