Հրապարակվել է ռուսական «Су-25»-ի՝ ահաբեկիչների կրակից խույս տալու տեսանյութը
Փետրվար 02, 2018 14:39 Asia/Tehran
«Ջեյշ ալ-Նասր» իսլամական խմբավորման անդամները կրակել են ռուսական «Су-25»-ի ուղղությամբ Իդլիբի շրջանում:
Կրակից խույս տվող ինքնաթիռի տեսարանով տեսանյութը հրապարակվել է: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով «Al-Masdar News»-ին:
Գործակալության տվյալներով՝ պատահարը տեղի է ունեցել երեկ‚ երբ «Су-25»-ն իր առաքելությունն էր կատարում Իդլիբում: Ինչպես երևում է կադրերում‚ ջիհադիստները կրակ են բացել ինքնաթիռի ուղղությամբ ենթադրաբար զենիթային զենքից‚ սակայն ինքնաթիռը կարողացել է խուսափել կրակից և լքել տարածքը:
operativ.am
Պիտակ