ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչը հերքել է Դամասկոսի դեմ ԱՄՆ-ի մեղադրանքները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i83455-ՄԱԿ_ում_Սիրիայի_ներկայացուցիչը_հերքել_է_Դամասկոսի_դեմ_ԱՄՆ_ի_մեղադրանքները
ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցչի տեղակալը հերքել է քիմիական զենքեր օգտագործելու մասին իր երկրի դեմ ԱՄՆ-ի մեղադրանքները, ասելով, որ Դամասկոսի դեմ ԱՄՆ-ի և իր դաշնակիցների մեղադրանքների նպատակն է մեծացնել Սիրիայի դեմ ճնշումները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 06, 2018 07:16 Asia/Tehran
  • ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչը հերքել է Դամասկոսի դեմ ԱՄՆ-ի մեղադրանքները

ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցչի տեղակալը հերքել է քիմիական զենքեր օգտագործելու մասին իր երկրի դեմ ԱՄՆ-ի մեղադրանքները, ասելով, որ Դամասկոսի դեմ ԱՄՆ-ի և իր դաշնակիցների մեղադրանքների նպատակն է մեծացնել Սիրիայի դեմ ճնշումները:

Նյու-Յորքից ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երկուշաբթի օրը, ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստում, դատապարտելով քիմիական և զանգվածային ոչնչացման զենքերի օգտագործումը, Մանզար Մանզարն ասել է. «Այդ զենքերն օգտագործողների թիրախում Սիրիայի ժողովուրդն է»:

Նշելով, որ ահաբեկիչները չեն սարսափում ոճրագործություն կատարելիս և անգամ քիմիական զենք օգտագործելիս, ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցչի տեղակալը հայտարարել է, որ Դամասկոսի կառավարությունը ձգտում է գտնել հանցագործներին և Սիրիայում քիմիական զենք օգտագործողներին:

Մանզար Մանզարը նշել է, որ Սիրիայի կառավարության դեմ ԱՄՆ-ի և Արևմուտքի բոլոր մեղադրանքները կեղծ են և ԱԽ անդամները գիտեն, որ ԱՄՆ-ն ու իր դաշնակիցներն են զինված ահաբեկիչներին Սիրիա տեղափոխել: