Սիրիայի կառավարական ուժերի սպանությունը, ԱՄՆ կոալիցիայի նոր հանցագործությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i83741-Սիրիայի_կառավարական_ուժերի_սպանությունը_ԱՄՆ_կոալիցիայի_նոր_հանցագործությունը
Սիրիայի պետական հեռուստատեսությունը հայտարարել է, որ ԻԼԻՊ-ի դեմ պայքարող միջազգային կոալիցայի ուժերի կողմից Սիրիայի կառավարական ուժերի դիրքերի դեմ իրականացրած հարձակումն արվել է ի պաշտպանություն ահաբեկիչների:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 08, 2018 13:25 Asia/Tehran
  • Սիրիայի կառավարական ուժերի սպանությունը, ԱՄՆ կոալիցիայի նոր հանցագործությունը

Սիրիայի պետական հեռուստատեսությունը հայտարարել է, որ ԻԼԻՊ-ի դեմ պայքարող միջազգային կոալիցայի ուժերի կողմից Սիրիայի կառավարական ուժերի դիրքերի դեմ իրականացրած հարձակումն արվել է ի պաշտպանություն ահաբեկիչների:

Սիրիայի պաշտոնական հեռուստաալիքը հինգշաբթի դատապարտել է ԱՄՆ-ի կոալիցիայի ուժերի կողմից Դեյր էլ-Զորի արվարձանում Սիրիայի ուժերի ռմբակոծումը և ընդգծել է.-«ԱՄՆ-ի կոալիցիան, Դեյր էլ-Զորում ԻԼԻՊ ահաբեկչական խմբի դեմ պայքարի պատրվակով, ռմբակոծել է Սիրիայի կառավարական ուժերի դիրքերը, ինչի արդյունքոմ զոհվել են տասնյակ զինծառայողներ: Սա արվել է ի պատասխան Սիրիայի բանակի կողմից Սիրիայի քրդական ժողովրդավարական կուսակցության շտաբի վրա իրականացրած հարձակման»:

Սիրիայի պաշտոնական լրատվական գործակալությունը (Սանա) նաև անդրադարձել է ամերիկյան կոալիցիայի կողմից տասնյակ ժողովրդական ուժերի սպանությանը, այն անվանելով նոր ոտնձգություն ահաբեկչության աջակցություն: