Մեղդադը զգուշացրել է Սիրիայի դեմ ԱՄՆ-ի նոր դավադրության մասին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i84301-Մեղդադը_զգուշացրել_է_Սիրիայի_դեմ_ԱՄՆ_ի_նոր_դավադրության_մասին
Սիրիայի ԱԳ նախարարի տեղակալը զգուշացրել է քիմիական հարձակումների պատճառաբանությամբ Սիրիայի դեմ ԱՄՆ-ի նոր դավադրության մասին, ասելով .«Քիմիական զենքեր կիրառելու մասին Սիրիայի կառավարության քայլի դեմ Արևմուտքի սպառնալիքը համարվում է Սիրիայի դեմ նրանց թշնամական քայլերն արդարացնելու փորձ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 14, 2018 14:46 Asia/Tehran
  • Մեղդադը զգուշացրել է Սիրիայի դեմ ԱՄՆ-ի նոր դավադրության մասին

Սիրիայի ԱԳ նախարարի տեղակալը զգուշացրել է քիմիական հարձակումների պատճառաբանությամբ Սիրիայի դեմ ԱՄՆ-ի նոր դավադրության մասին, ասելով .«Քիմիական զենքեր կիրառելու մասին Սիրիայի կառավարության քայլի դեմ Արևմուտքի սպառնալիքը համարվում է Սիրիայի դեմ նրանց թշնամական քայլերն արդարացնելու փորձ»:

ԱՄՆ ԱԳ նախարարության խոսնակ Հեդեր Նաորթնը վերջերս Սիրիայի կառավարությանը մեղադրել էր քիմիական զենքերի կիրառման մեջ, ասելով.«Վաշինգտոնն իրեն իրավունք է վերապահում ռազմական քայլեր ձեռնարկել Սիրիայի դեմ»:

Սիրիայի «Ալ-Ախբարիա» հեռուստաընկերության հաղորդմամբ, Ֆեյսալ Մեղդադն ասել է.«ԱՄՆ-ը ցանկանում է երկարաձգել Սիրիայի պատերազմը: Սակայն նրա քաղաքականությունների հետևանքներն անդառնալի են լինելու»:

«Այժմ քարոզչություն է տարվում՝ Սիրիայի կառավարության և այդ երկրի բանակի ու նրա դաշնակիցների ուժերի հաջողությունները քողարկելու նպատակով».ասել է Սիրիայի ԱԳ նախարարի տեղակալը: