ԱՊԼ-ն հակազդեց ԱՄՆ-ի դեսպանատունը Ղոդս տեղափոխվելու թվականի վերաբերյալ հայտարարությանը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i85233-ԱՊԼ_ն_հակազդեց_ԱՄՆ_ի_դեսպանատունը_Ղոդս_տեղափոխվելու_թվականի_վերաբերյալ_հայտարարությանը
Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) դատապարտել է ԱՄՆ-ի դեսպանատունը Ղոդս տեղափոխելու վերաբերյալ ԱՄՆ-ի վարչակազմի հայտարարությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 25, 2018 03:48 Asia/Tehran
  • ԱՊԼ-ն հակազդեց ԱՄՆ-ի դեսպանատունը Ղոդս տեղափոխվելու թվականի վերաբերյալ հայտարարությանը

Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) դատապարտել է ԱՄՆ-ի դեսպանատունը Ղոդս տեղափոխելու վերաբերյալ ԱՄՆ-ի վարչակազմի հայտարարությունը:

Քուվեյթի լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԱՊԼ-ն շաբաթ օրը մի հաղորդագրություն հրապարակելով հայտարարել է , որ ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Ղոդս տեղափոխելու ԱՄՆ-ի վարչակազմի որոշումը 2017 թվականի դեկտեմբերից սկիզբ առած սխալ ու հրահրիչ քայլերի շարքի նոր օղակն է:

«Վաշինգտոնի մտածված ու թշնամական կողմնորոշումը սրելու է Միջին Արևելքի տարածքում առկա լարվածությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Սիոնիստական ռեժիմի տրանսպորտի նախարար Յեզրայիլ Քաթզն ուրբաթ օրը լկտիաբար հայտարարեց, որ զավթված տարածքներում ԱՄՆ-ի դեսպանատունը մայիսի 14-ին՝ «Նեքբայի օրը» («Չարիքի օր»), որը համընկնում է Իսրայելի կեղծ ռեժիմի ստեղծման 70-րդ տարելիցին, կտեղափոխվի Երուսաղեմ:

Պաղեստինի իսլամական դիմադրության շարժումը (Համաս) շաբաթ օրը, մի հաղորդագրությամբ, զավթված տարածքներում ու դրանից դուրս գտնվող Պաղեստինի ժողովրդին կոչ արեց դեմ գնալ ԱՄՆ-ի դեսպանատունը մայիսի 14-ին Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու Վաշինգտոնի որոշմանը: