Եմենի դեմ հարձակման համար Արաբիան խոշոր գումարներ է ծախսում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i87576-Եմենի_դեմ_հարձակման_համար_Արաբիան_խոշոր_գումարներ_է_ծախսում
Եմենում Սաուդյան Արաբիայի պատերազմը, որ թևակոխել է չորրորդ տարին, մեծածախ է եղել Ռիադի համար, սակայն գործնականում այդ պատերազմի քաղաքական նպատակները չեն իրականացել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 28, 2018 14:10 Asia/Tehran
  • Եմենի դեմ հարձակման համար Արաբիան խոշոր գումարներ է ծախսում

Եմենում Սաուդյան Արաբիայի պատերազմը, որ թևակոխել է չորրորդ տարին, մեծածախ է եղել Ռիադի համար, սակայն գործնականում այդ պատերազմի քաղաքական նպատակները չեն իրականացել:

«Ալ-Ջազիրա» հեռուստակայանի հաղորդման համաձայն՝ Արաբիան ամսական 230 միլիոն դոլար է հատկացնում ռազմական ինքնաթիռներին և վերջին երկու տարվա ընթացքում շուրջ 8 միլիարդ դոլար  միայն հատկացվել է Եմենի դեմ ավիահարվածներին:

«Ֆորին Փոլիսի» ամերիկյան պարբերականը գրել է. «Արաբիան վերջին վեց ամիսների ընթացքում մեկ միլիարդ 800 միլիոն դոլարի հատկացում է կատարել ռազմական արբանյակներին: Իսկ նախազգուշացնող հատուկ ինքնաթիռների համար ամեն ամիս ծախսում է 250 հազար դոլար»:

  «Թայմզ» բրիտանական օրաթերթի ընդգծմամբ, Եմենում պատերազմի ծախսն Արաբիայի համար կազմում է օրական 200 միլիոն դոլար է: Այլ խոսքով՝ վերջին երեք տարիների ընթացքում այդ երկիրը  ծախսել է 216 միլիարդ դոլար: