ՅՈՒՆԻՍԵՖ. Երկու միլիոն եմենցի երեխաներ Արաբիայի հարձակումների պատճառով զրկված են ուսումից
Մարտ 29, 2018 03:07 Asia/Tehran
ՄԱԿ-ի Մանուկների պաշտպանության հիմնադրամ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտարարեց, որ Եմենի դեմ Արաբիայի հարձակման պատճառով, երկու միլիոն եմենցի երեխաներ զրկված են ուսումից:
«Մեհր» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև նշել է, որ Եմենի դեմ Արաբիայի ներխուժումը սկսվելուց ի վեր, ավելի քան 5000 երեխաներ սպանվել կամ հաշմանդամ են դարձել:
«Ավելի քան մեկ միլիոն եմենցի երեխաներ կասկածվում են խոլերայով վարակված լինելու մեջ»,-հայտարարել է ՅՈՒՆԻՍԵՖ-ը, մտահոգոթյուն հայտնելով Եմենում խմելու առողջ ջրի բացակայության կապակցությամբ:
Եմենում ապրում են շուրջ 11 միլիոն երեխաներ, որոնք գրեթե բոլորն էլ հումանիտար օժանդակությունների կարիք ունեն:
Պիտակ