Արևելյան Ղութայում մեծ քանակությամբ իսրայելական զենք ու զինամթերք է հայտնաբերվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i87592-Արևելյան_Ղութայում_մեծ_քանակությամբ_իսրայելական_զենք_ու_զինամթերք_է_հայտնաբերվել
Սիրիայի բանակը չորեքշաբթի գիշեր տեղեկացրեց արևելյան Ղութայի Հարսթա տարածքում Իսրայելի արտադրության մեծ քանակությամբ զենքի, զինամթերքի ու պայթուցիկ նյութերի հայտնաբերման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 29, 2018 03:11 Asia/Tehran
  • Արևելյան Ղութայում մեծ քանակությամբ իսրայելական զենք ու զինամթերք է հայտնաբերվել

Սիրիայի բանակը չորեքշաբթի գիշեր տեղեկացրեց արևելյան Ղութայի Հարսթա տարածքում Իսրայելի արտադրության մեծ քանակությամբ զենքի, զինամթերքի ու պայթուցիկ նյութերի հայտնաբերման մասին:

ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Սիրիայի բանակը հայտարարել է, որ այդ զենքն ու զինամթերքը հայտնաբերվել է մի քանի ընդհատակյա թունելներում:

Սիրիայի բանակը Հարսթա տարածքում հետախուզական գործողության ընթացքում չորեքշաբթի օրը հայտնաբերել է տարածքի բնակելի շրջաններն իրար միացնող թունելների երկար ու բարդ մի ցանց:

Ավելի վաղ, Սիրիայի բանակը տեղեկացրել էր երկրի տարբեր շրջաններում Սիոնիստական ռեժիմի և արևմտյան այլ երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի արտադրության զենք ու զինամթերքի մի քանի պահեստների հայտնաբերման մասին: