Գուտերեշի նախազգուշացումը Եմենում հումանիտար աղետի վերաբերյալ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել է Եմենում աշխարհի ամենամեծ հումանիտար աղետի տարածման մասին:
Երեքշաբթի Շվեյցարիայի Ժնև քաղաքում կայացած Եմենին օժանդակող երկրների համագումարի ընթացքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն հայտարարել է.«Եմենում ավելի քան քսաներկու միլիոն մարդ հրատապ օգնության կարիք ունի»:Այս մասին հաղորդել է Ալ-Ջազիրա հեռուստատեսությունը:
«Եմենում տեղահանվածների երեք չորորդը երեխաներ են». հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքերով՝ Եմենի ժողովրդի հիմնական կարիքները բավարարելու համար պետք է մոտավորապես 2 միլիարդ 600 միլիոն դոլար հատկացում կատարել:
Գուտերեշը կոչ է արել բացել Եմենի բոլոր նավահանգիստները և օդանավակայանները, ներառյալ Սանաայի օդանավակայանը՝ երկրում տուժածներին օգնելու համար: