Գուտերեշի նախազգուշացումը Եմենում հումանիտար աղետի վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i87892-Գուտերեշի_նախազգուշացումը_Եմենում_հումանիտար_աղետի_վերաբերյալ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել է Եմենում աշխարհի ամենամեծ հումանիտար աղետի տարածման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 03, 2018 12:39 Asia/Tehran
  • Գուտերեշի նախազգուշացումը Եմենում հումանիտար աղետի վերաբերյալ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել է Եմենում աշխարհի ամենամեծ հումանիտար աղետի տարածման մասին:

Երեքշաբթի  Շվեյցարիայի Ժնև քաղաքում կայացած Եմենին օժանդակող երկրների համագումարի ընթացքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն  հայտարարել է.«Եմենում ավելի քան քսաներկու միլիոն մարդ հրատապ օգնության կարիք ունի»:Այս մասին հաղորդել է  Ալ-Ջազիրա հեռուստատեսությունը:

«Եմենում տեղահանվածների  երեք չորորդը երեխաներ են». հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքերով՝ Եմենի ժողովրդի հիմնական կարիքները բավարարելու համար պետք է մոտավորապես 2 միլիարդ 600 միլիոն դոլար հատկացում կատարել:

Գուտերեշը կոչ է արել  բացել Եմենի բոլոր նավահանգիստները և օդանավակայանները, ներառյալ Սանաայի օդանավակայանը՝ երկրում տուժածներին օգնելու համար: