Կիբեր հարձակումներ սիոնիստական կայքերի դեմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i88250-Կիբեր_հարձակումներ_սիոնիստական_կայքերի_դեմ
Սիոնիստական ԶԼՄ-ները հաղորդել են, որ տասնյակ կայքեր հայտնվել են հաքերների հարձակման թիրախում : Հաքերները տարածել են «Վերադարձի իրավունքը» երթի կադրեր և ցրել են ազանի ձայնը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 08, 2018 08:47 Asia/Tehran
  • Կիբեր հարձակումներ սիոնիստական կայքերի դեմ

Սիոնիստական ԶԼՄ-ները հաղորդել են, որ տասնյակ կայքեր հայտնվել են հաքերների հարձակման թիրախում : Հաքերները տարածել են «Վերադարձի իրավունքը» երթի կադրեր և ցրել են ազանի ձայնը:

Ինչպես հաղորդում է «Ֆարս» գործակալությունը, «Մաֆզաք լայֆ» սիոնիստական կայքը գրել է.«Հաքերները կատրել են հարյուրավոր կայքեր՝ հրապարակելով պաղեստինցի երիտասարդների պատկերներ, որոնք կրում են Պաղեստինի դրոշը և պաստառ, որոնց վրա գրված է «Ղոդսը Պաղեստինի մայրաքաղաքն է»»:

Հաքերներն իրենց կոչել են «Th3Falcon»  և կոտրել են քաղաքապետարանների, հիվանդանոցների և խոշոր ընկերությունների կայքերը: Դա այն դեպքում, երբ անցյալ շաբաթ ևս  հաքերային խումբը կոտրել էր ավելի քան 40 սիոնիստական կայքեր:

Հակերային հարձակումները սկսվել են այն բանից հետո, երբ սիոնիստ բանակայինները կրակել են «Վերադարձի երթ»-ի մասնակիցների կողմը ՝ նահատակելով տասնյակ պաղեստինցիների: