Սաուդյան ռեժիմի ռազմական ինքնաթիռները հրի ու սրի քաշեցին 50 եմենցիների
Եմենի հյուսիս-արևմտյան Հոջա նահանգում գտնվող «Ալ-Ռաղա» գյուղում հարսանյաց մի հանդեսի դեմ Սաուդյան ռեժիմի ռազմական ինքնաթիռների հարձակման հետևանքով զոհվեցին առնվազն 50 խաղաղ քաղաքացիներ:
«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, այս հարձակման ընթացքում վիրավորվեց տասնյակ մարդ:
Հոջա նահանգում հիվանդանոցային աղբյուրները հայտարարել են, որ վիրավորներից որոշների վիճակը ծանր է, իսկն զոհերի թիվն աճել է:
Սաուդյան ռեժիմի ռազմական ինքնաթիռներն ավելի վաղ բազմիցս հրի ու սրի են քաշել Եմենի բռնահարված ժողովրդին:
Արաբիան Էմիրությունների, ԱՄՆ-ի ու մի քանի այլ երկրների հովանավորությամբ 2015 թվականի մարտ ամսից ռազմական ոտնձգության և ցամաքային, օդային ու ծովային շրջափակման է ենթարկել Եմենը նպատակ ունենալով իշխանության վերադարձնել հրաժարված նախագահ Աբդե Ռաբե Մանսուր Հադիին: