7 միլիոն եմենցիներ սննդի հետ կապված լուրջ խնդիրներ ունեն
https://parstoday.ir/hy/news/west_asia-i89422-7_միլիոն_եմենցիներ_սննդի_հետ_կապված_լուրջ_խնդիրներ_ունեն
Եմենում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչության գրասենյակի նախկին պետը, կիրակի օրը հայտարարելով այն մասին, որ 18 միլիոն եմենցիներ առողջ ջրի ու սննդի հասանելիություն չունեն, ընդգծել է. «7 միլիոն եմենցիներ սննդի հետ կապված լուրջ խնդիրներ ունեն»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 23, 2018 03:08 Asia/Tehran
  • 7 միլիոն եմենցիներ սննդի հետ կապված լուրջ խնդիրներ ունեն

Եմենում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչության գրասենյակի նախկին պետը, կիրակի օրը հայտարարելով այն մասին, որ 18 միլիոն եմենցիներ առողջ ջրի ու սննդի հասանելիություն չունեն, ընդգծել է. «7 միլիոն եմենցիներ սննդի հետ կապված լուրջ խնդիրներ ունեն»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ալեքսանդր Ֆիթը Թեհրանում ԿԽՄԿ-ի ներկայացուցչության գրասենյակում հրավիրված ասուլիսում նշել է, որ դեղորայքի ու բժշկի հասանելիություն չունենալը Եմենի ժողովրդի մյուս բարդությունն է: Նա ասել է. «2017 թվականին Եմենում շուրջ մեկ միլիոն մարդ վարակվել է խոլերայով»:

«Մինչ այժմ Եմենում խոլերայի հետևանքով մահացել է ավելի քան 2300 մարդ»,-հավելել է Եմենում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչության գրասենյակի նախկին պետը:

Եմենի դեմ Արաբիայի հարձակումները շարունակվելով ու այդ երկրի ենթակառուցվածքների, այդ թվում ջրոռոգման ցանցը ոչնչացվելով, այս պահին խոլերան մեծ թափով տարածվում է այդ երկրում: