Սաուդյան Արաբիան կրկին կասետային ռումբ է կիրառել Եմենի ժողովրդի դեմ
Եմենցի լրագրողը հեռուստատեսային հաղորդման ընթացքում ցուցադրել է կասետային ռումբերի բեկորներ, որոնք Սաուդյան Արաբիայի կողմից օգտագործվել են Եմենի մայրաքաղաքի ռմբակոծման ընթացքում:
Երիտասարդ լրագրողների ակումբի հաղորդման համաձայն, եմենցի լրագրողը ուրբաթ օրը հայտարարել է, որ նման ռումբերի օգտագործման հետևանքով զոհվել է 6 մարդ, այդ թվում՝ երկու երեխա:
Եմենցի լրագրողը հավելել է, որ Սաուդյան Արաբիայի կողմից իրականացված հարձակումները խանգարում են Եմենում փրկարարական ուժերի աշխատանքին: «Միացյալ Նահանգները Սաուդյան Արաբիային տրամադրել է ցանկացած աջակցություն, ինչպես՝ լոգիստիկական, արբանյակային պատկերներ և քարտեզներ». ասել է նա:
Լրագրողի խոսքերով, ԱՄՆ-ն թալանում է Սաուդյան Արաբիայի նավթը և դրա փոխարեն ռումբեր է տրամադրում սաուդցիներին, որով նրանք ոճրագործություններ են իրականցնում Եմենում: , Հատկանշական է, որ կասետային ռումբերի օգտագործումը արգելված է 2008 թ.-ին հաստատված կոնվենցիայի համաձայն: