Սիրիայում ՆԱՏՕ-ի արտադրած զենքերի պահեստ է հայտնաբերվել
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության «Զվեզդա» հեռուստաալիքը տեղեկացրել է,որ Սիրիայի Հոմս նահանգում ահաբեկիչների զենքերի խոշոր պահեստ է հայտնաբերվել: Պահեստում հայտնաբերվել են ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտադրության նորագույն սպառազինությունների ու զրահատեխնիկայի օրինակներ։
Ինչպես հաղորդում է «Զվեզդա» հեռուստաալիքը, Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի խոսնակ Անդրեյ Նիկիպուլովն ասել է. «Պահեստը հայտնաբերվել է «Ալ-Նուսրա ճակատ» ահաբեկչական խմբավորման կենտրոնակայանում»:
Խոսնակը հավելել է.«Հայտնաբերված զենքերի մեծ մասը Հյուսիս-ատլանտյան դաշինքի՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտադրություն է: Ահաբեկիչները մեծ քանակությամբ նորագույն սպառազինություններն ու զրահատեխնիկան թողել էին այդ պահեստում»:
Ահաբեկիչները Սիրիայի բանակին հանձնվելուց և այլ շրջաններ տեղափոխվելուց հետո պահեստում թողել էին իրենց սպառազինությունն ու զինտեխնիկան, այդ թվում հակատանկային սպառազինություն, ականանետային համակարգեր, տանկեր և այլն: