«Համաս»-ի ղեկավարների դեմ մահափորձերը պիտի շարունակվեն. Սիոնիստ նախարար
Սիոնիստական ռեժիմի ներքին անվտանգության նախարարը երեքշաբթի օրն ընդգծել է Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման ղեկավարների դեմ մահափորձերի քաղաքականությունը շարունակվելու անհրաժեշտությունը:
Համաձայն ԻՌՆԱ-ի հաղորդման, Գիլադ Էրդանը երեքշաբթի գիշեր հայտարարել է, որ «Համաս»-ի ղեկավարներն են Գազայի հատվածի բնակիչներին հրահրել, որպեսզի բողոքի երթեր կազմակերպեն այդ հատվածի հետ սահմանին:
««Համաս»-ի ղեկավարների ու հատկապես «Համաս»-ի քաղբյուրոյի նախագահ Յահյա Ալ-Սանվարի դեմ մահափորձ պիտի կազմակերպվի»,-հայտարարել է Սիոնիստական ռեժիմի ներքին անվտանգության նախարարը։
Սիոնիստական ռեժիմը մինչ այսօր ահաբեկել է պաղեստինյան դիմադրության, այդ թվում «Համաս»-ի մեծ թվով ղեկավարների:
Ի դեպ պաղեստինյան աղբյուրների հաղորդմամբ, Սիոնիստական ռեժիմի ռազմական ինքնաթիռները չորեքշաբթի վաղ առավոտյան մի քանի անգամ ռմբակոծեցին Գազայի հատվածի հյուսիսային բաժինները:
Միևնույն ժամանակ Սիոնիստական ռեժիմի հեռուստատեսության 20-րդ կայանը հաղորդել է, որ Սիոնիստական ռեժիմի տանկերը դեպի Գազայի հատվածի հյուսիս են շարժվել:
Որոշ աղբյուրների տեղեկացմամբ Սիոնիստական ռեժիմի բանակը պատրաստվում է «Մոխրագույն կայծ» անվամբ գործողություն իրականացնել Գազայի հատվածում: