Եմենում պատերազմի շարունակման հետևանքով աղետալի իրավիճակ է ստեղծվել
Միջազգային հարցերում Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնականը ահազանգել է Եմենում պատերազմի շարունակման հետևանքով ստեղծված մարդկային աղետի կապակցությամբ:
Հակադարձելով Եմենի վրա սաուդցիների հարձակումների ուժգնացմանը և այդ երկրի արևմտյան Ալ-Հադիդա նավահանգստի պաշարման փորձին, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հավաստիացրել է. «Արաբիայի, Էմիրությունների, ԱՄՆ-ի և սիոնիսստների սանձազերծած պատերազմի ստվերում հումանիտար աղետ է տեղի ունենում»:
«Անկասկած ագրեսսորները Եմենի պատերազմի դաշտում պարտվել են, սակայն Ալ-Հադիդա նավահանգիստը պաշարելով և ջրի ու սննդի մատակարարումը դադարեցնելով փորձում են Եմենի ժողովրդին հարկադրել հանձնվել». ասել է նա:
Սաուդցի ու էմիրությունների ռեժիմների բանակայինները մեկ ամիս է արդեն, ինչ Ալ-հադիդա նավահանգիստը պաշարելու օպերացիա են սկսել: Հիշյալ նավահանգիստը համարվում է հումանիտար օգնությունների առաքման գլխավոր ուղին:
Եմենի բանակային ու ժողովրդական կոմիտեների ուժերը վերջին օրերին ագրեսսորներին լուրջ հարվածներ են հասցրել: Արաբիայի և Էմիրությունների հարյուրավոր բանակայիններ սպանվել են Ալ-Հադիդայում: