Ինքնավար վարչակազմը ուշադրություն չի դարձնում Պաղեստինի ժողովրդին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i94176-Ինքնավար_վարչակազմը_ուշադրություն_չի_դարձնում_Պաղեստինի_ժողովրդին
Ազատ լրագրող, հեղինակ և ֆիլմ արտադրող Թեսա Ֆաքսը Middle East Eye վերլուծական կայքում հրապարակված հոդվածում գրել է, որ Պաղեստինի ինքնավար վարչակազմի անվտանգության ուժերն անվտանգությունն ապահովելու անվան տակ, ճնշում են պաղեստինցիների պայքարը, այնպես որ ժողովուրդն Ինքնավար վարչակազմի անվտանգության ուժերից սարսափում է ինչպես իսրայելցի բանակայիններից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 18, 2018 07:59 Asia/Tehran
  • Ինքնավար վարչակազմը ուշադրություն չի դարձնում Պաղեստինի ժողովրդին

Ազատ լրագրող, հեղինակ և ֆիլմ արտադրող Թեսա Ֆաքսը Middle East Eye վերլուծական կայքում հրապարակված հոդվածում գրել է, որ Պաղեստինի ինքնավար վարչակազմի անվտանգության ուժերն անվտանգությունն ապահովելու անվան տակ, ճնշում են պաղեստինցիների պայքարը, այնպես որ ժողովուրդն Ինքնավար վարչակազմի անվտանգության ուժերից սարսափում է ինչպես իսրայելցի բանակայիններից:

Հոդվածում ասված է.«Թվում է թե ինքնավար վարչակազմի գաղտնի ոստիկանությունն օգտվում է նույն տակտիկայից, որ օգտվուն են իսրայելցի գաղտնի ուժերը»:

Middle East Eye գործակալության կայքում լույս տեսած հոդվածում նշված է.«Ինքնավար վարչակազմի ոստիկանությունը մեծ թվով քաղաքացիական հագուստով ուժերից օգտվելով, փշրել է վստահությունը խաղաղ բնակչության միջև և արգելք է հանդիսանում ընդդիմության համերաշխության ճանապարհին, որովհետև համերաշխությունը միջոց է՝ հալածող վարչակազմերին դիմակայելու համար»:

Լրագրող Թեսա Ֆաքսը գրել է.«Ռամոլլահում Ինքնավար վարչակազմի անվտանգության ուժերը ճնշել են Գազայի ժողովրդին հովանավորելու բողոքի ակցիան: Եվ այդպիսով ժողովրդի մոտ սարսափ է առաջացել: Բոլորի մոտ այն զգացողությունն էր, որ սարսափում է պաղեստինյան ուժերից, ասես թե նրանք իսրայելցի սահմանային բանակայիններ են»:

Հատկանշական է, որ Պաղեստինի ինքնավար վարչակազմը Գազայից ՀԱՄԱՍ-ի ձեռքը կարճելու համար, շրջափակումներ է կիրառել Գազայի գոտու դեմ, որոնցից խիստ տառապում են այդ տարածքի բնակիչները: