Ալ-Հոդայդայում սաուդական ագրեսոր կոալիցիան մեծ վնասներ է կրել
Եմենի արևմտյան ափի ռազմական ճակատում Եմենի զինված ուժերի կողմից սպանվել են տասնյալ սաուդցի ագրեսորներ և ոչնչացվել է սաուդցիներին պատկանող 6 ռազմական մեքենա:
Չորեքշաբթի օրը Եմենի բանակը և ժողովրդական ուժերը ռազմական գործողության ընթացքում հարձակման թիրախ են դարձրել Եմենի արևմտյան Ալ-Հոդայդայում տեղակայված սաուդցի ագրեսորների դիրքերը:
Եմենական ռազմական մի աղբյուր ասել է.«Այդ հարձակման ընթացքում Եմենի բանակը և ժողովրդական ուժերը մեծ վնասներ են հասցրել սաուդցի ագրեսորների ուժերին ու սարքավորումներին»:
Միևնույն ժամանակ, Եմենի հեղափոխության գորագույն կոմիտեի ղեկավար Մոհամմեդ Ալի Ալ-Հուսին ասել է.«Ալ-Հոդայդայի օդանավակայանաը գտնվում է Եմենի բանակի և ժողովրդական կոմիտեների հսկողության տակ»:
Ալ-Հոդայդայի նահանագապետի տեղակալը նույնպես հերքել է քաղաքը սաուդցիների վերահսկողության անցնելու մասին տարածված լուրերը:
Աբդոլջաբար Ահմեդ Մոհամմեդը հավելել է.«Ալ-Հոդայդա քաղաքի օդանավակայանը գտնվում է Եմենի բանակը և ժողովրդական ուժերի հսկողության տակ և այդ քաղաքի բախումների ընթացքում մի խումբ սաուդցիների գերեվարվել են: Իսկ նրանց պատկանող մեծ թվով ռազմական մեքենանաերը ոչնչացվել են»:
Աբդոլջաբարը հավելել է.«Արևմտյան ափին սաուդցիների հարձակումների հետևանքով եմենցիների անօթևան դառնալու փաստը մարդկային ողբերգություն է դառնալու»: