Սաուդյան Արաբիայի և բռնագրավված Պաղեստինի միջև երկաթգիծ է կառուցվում
Իսրայելի հեռուստատեսության երկրորդ կայանը տեղեկացրել է Սաուդյան Արաբիայի և բռնագրավված Պաղեստինի միջև երկաթգծի կառուցման վերաբերյալ վարչապետ՝ Բենիամին Նեթանյահուի և Սիոնիստական ռեժիմի ճանապարհների նախարար Իսրայել Կացի համաձայնության մասին:
Պաղեստինի տեղեկատվական կենտրոնի հաղորդման համաձայն, երկաթգիծը առևտրային միջանցք է լինելու բռնագրավված Պաղեստինը պարսիցծոցյան արաբական երկրներին, հատկապես Սաուդյան Արաբիային միացնելու համար:
Սիոնիստական ռեժիմի քաղաքական հարցերի փորձագետ՝ Դանես Ֆայսն ասել է.«Երկաթգիծն անցնելու է Հորդանան գետի արևմտյան ափի Ջենին քաղաքից և Հորդանանի հետ սահմանամերձ անցուղուց և այնտեղից էլ հասնելու է Սուդյան Արաբիա»:
Նա նշել է, որ ԱՄՆ-ի կառավարությունն է ապահովում այս երկաթգիծի կառուցման ծախսերը և նպատակն է ամրապնդել Սիոնիստական ռեժիմի և Սաուդյան Արաբիայի միջև կապը:
Վերջին ամիսների ընթացքում թափ է ստացել Սիոնիստական ռեժիմի և մի շարք արաբների հարաբերությունների նորմալացման գործընթացը: