Սիոնիստական ռեժիմը հրթիռային հարձակման է ենթարկել Հալեպը
Հուլիս 16, 2018 02:49 Asia/Tehran
Սիրիայի պաշտոնական լրատվական գործակալություն՝ ՍԱՆԱ-ն կիրակի գիշեր տեղեկացրել է Հալեպ քաղաքի արվարձանում գտնվող մի ռազմաբազայի դեմ Սիոնիստական ռեժիմի հրթիռային հարձակման մասին:
ՍԱՆԱ-ի հաղորդման համաձայն, առնվազն 10 հրթիռներ հարվածել են Հալեպի մերձակայքում գտնվող «Ալ-Նայրաբ» ավիաբազային:
Սիրիական ռազմական մի աղբյուր հայտարարել է, որ այս հրթիռային հարձակումը միայն նյութական վնաս է պատճառել:
Սիոնիստական ռեժիմն անցած հինգշաբթի օրն էլ հրթիռակոծել էր Սիրիայի հարավային Ղանթիրայում գտնվող այդ երկրի բանակի դիրքերը:
Ահաբեկիչներին աջակցություն ցուցաբերելու նպատակով, Իսրայելը հրթիռակոծում է Սիրիայի բանակի դիրքերը:
Պիտակ