Իսրայելի հետ համաքայլ, Եգիպտոսը փակեց Ռաֆահի անցուղին
Գազային սահմանին առևտրային անցուղին փակելու Իսրայելի ռեժիմի կատարած հետո, Եգիպտոսը ևս փակեց Ռաֆահի սահմանային անցուղին:
Եգիպտոսը երեքշաբթի օրը Գազայի հետ Ռաֆահի սահմանային անցուղին փակել է երկու կողմից՝ և՛ Պաղեստինի և՛ Եգիպտոսի: Կահիրեի պաշտոնատարները երկուշաբթի օրը տեխնիկական դժվարությունների պատճառաբանությամբ Գազայի հատվածից վերադարձրին ուղևորներ փոխադրող մի ավտոբուս:
Ռաֆահի անցուղու հանկարծակի փակումը տեղի է ունեցել Իսրայելի ռեժիմի կողմից Գազայի սահմանին Քյարամ Աբու Սալեմ առևտրային անցուղու փակվելուց ժամեր անց:
Եգիպտոսի իշխանությունները Ռամազան ամսին բացել էին Ռաֆահի անցուղին և այնուհետև չէին փակել:
Գազայի հատվածի բնակիչները պահանջում են մշտապես բաց պահել Ռաֆահի անցուղին,սակայն սիոնիստական ռեժիմը Կահիրեում օգտագործելով իր ազդեցությունը դա թույլ չտվեց: