Արիղաթն արձագանքեց պաղեստինցիների դեմ նոր օրենք ընդունելու ԱՄՆ Սենատի որոշմանը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i96308-Արիղաթն_արձագանքեց_պաղեստինցիների_դեմ_նոր_օրենք_ընդունելու_ԱՄՆ_Սենատի_որոշմանը
Պաղեստինի Ազատագրական կազմակերպության (ՊԱԿ) գործադիր կոմիտեի քարտուղարը դատապարտեց միայն 40 հազար տարհանված պաղեստինցիներին պաշտոնապես ճանաչող նոր օրենք ընդունելու ԱՄՆ Սենատի որոշումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 01, 2018 07:30 Asia/Tehran
  • Արիղաթն արձագանքեց պաղեստինցիների դեմ նոր օրենք ընդունելու ԱՄՆ Սենատի որոշմանը

Պաղեստինի Ազատագրական կազմակերպության (ՊԱԿ) գործադիր կոմիտեի քարտուղարը դատապարտեց միայն 40 հազար տարհանված պաղեստինցիներին պաշտոնապես ճանաչող նոր օրենք ընդունելու ԱՄՆ Սենատի որոշումը:

Ամերիկացի  մի  սենատոր 10  այլ  սենատորների  հետ  միասին  պաղեստինցի  տարհանվածների  փրկարարության  ու աշխատանքի  որոնման  գործակալություն  «Անրովա»-ին  ԱՄՆ-ի  օժանդակությունների  կապակցությամբ  օրենքի նոր նախագիծ  է   մշակել,  որի  համաձայն  5,2  միլիոն  տարհանված  պաղեստինցիներից  միայն  40  հազարն  են պաշտոնապես  տարագիր  ճանաչվում:

ԻՍՆԱ-ի  հաղորդման  համաձայն, Սաեբ  Արիղաթն  ասել  է. «ԱՄՆ-ի  այս  անօրինական  քայլը  «Դարի գործարք»-ի  մի բաժինն  է,  որի  նպատակն  է  անտեսել  պաղեստինցի  տարհանվածների  իրավունքները»:

«ԱՄՆ-ի  գործող  վարչակազմը   կուրորեն  հետևում  է  Իսրայելի  զավթիչ  ռեժիմի  քայլերին»,-հայտարարել  է  ՊԱԿ-ի գործադիր  կոմիտեի  քարտուղարը:

Համաձայն  «Դարի  գործարք»  կոչվող  ամերիկյան  նախագծի,  Ղոդսը  հանձնվում  է  Սիոնիստական  ռեժիմին  և պաղեստինցի  տարհանվածները  զրկվում  են  վերադարձի  իրավունքից: