Իսրայելը սպառնալիք է. Արաբական աշխարհի հասարակական կարծիքը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i96326-Իսրայելը_սպառնալիք_է._Արաբական_աշխարհի_հասարակական_կարծիքը
Արաբական աշխարհում անցկացված վերջին սոցհարցման արդյունքները ցույց են տալիս, որ այդ երկրների մեծամասնությունը դեմ են որոշ արաբական ռեժիմների հարաբերությունների կարգավորմանը Սիոնիստական ռեժիմի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 01, 2018 12:18 Asia/Tehran
  • Իսրայելը սպառնալիք է. Արաբական աշխարհի հասարակական կարծիքը

Արաբական աշխարհում անցկացված վերջին սոցհարցման արդյունքները ցույց են տալիս, որ այդ երկրների մեծամասնությունը դեմ են որոշ արաբական ռեժիմների հարաբերությունների կարգավորմանը Սիոնիստական ռեժիմի հետ:

Նրանք Սիոնիստական ռեժիմին համարում են արաբական աշխարհին սպառնացող ամենամեծ վտանգը:

«2018 Արաբական ցուցանիշներ»-ի կողմից անցկացված սոցհարցման արդյունքների համաձայն , արաբական երկրների բնակչության 92% -ը Իսրայելը համարում է  սպառնալիք ուղղված տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը:

2017-2018 թ.-ին անցկացված սոցհարցման արդյունքների համաձայն՝ հարցման մասնակիցների 77% -ը  Հորդանանում, Սաուդյան Արաբիայում, Եգիպտոսում և Թունիսում համարում է պաղեստինյան հարցը որպես վերազգային և արաբական հարց: 

Հարցման մասնակիցների 87% -ը լիովին դեմ է Իսրայելի ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորմանը և արաբական աշխարհում Իսրայել պետության ճանաչմանը:

Մի քանի արաբական երկրներ, ներառյալ Սաուդյան Արաբիան, վերջին ամիսներին հայտարարել են  իսլամական երկրների առաջին թշնամի Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների վերականգնման մասին: