Իսրայելը սպառնալիք է. Արաբական աշխարհի հասարակական կարծիքը
Արաբական աշխարհում անցկացված վերջին սոցհարցման արդյունքները ցույց են տալիս, որ այդ երկրների մեծամասնությունը դեմ են որոշ արաբական ռեժիմների հարաբերությունների կարգավորմանը Սիոնիստական ռեժիմի հետ:
Նրանք Սիոնիստական ռեժիմին համարում են արաբական աշխարհին սպառնացող ամենամեծ վտանգը:
«2018 Արաբական ցուցանիշներ»-ի կողմից անցկացված սոցհարցման արդյունքների համաձայն , արաբական երկրների բնակչության 92% -ը Իսրայելը համարում է սպառնալիք ուղղված տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը:
2017-2018 թ.-ին անցկացված սոցհարցման արդյունքների համաձայն՝ հարցման մասնակիցների 77% -ը Հորդանանում, Սաուդյան Արաբիայում, Եգիպտոսում և Թունիսում համարում է պաղեստինյան հարցը որպես վերազգային և արաբական հարց:
Հարցման մասնակիցների 87% -ը լիովին դեմ է Իսրայելի ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորմանը և արաբական աշխարհում Իսրայել պետության ճանաչմանը:
Մի քանի արաբական երկրներ, ներառյալ Սաուդյան Արաբիան, վերջին ամիսներին հայտարարել են իսլամական երկրների առաջին թշնամի Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների վերականգնման մասին: