ԱՀԿ-ն ազդարարեց Եմենում Խոլերայի նոր ալիքի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i96434-ԱՀԿ_ն_ազդարարեց_Եմենում_Խոլերայի_նոր_ալիքի_կապակցությամբ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ուրբաթ օրը զգուշացրեց Եմենում խոլերայի տարածման նոր ալիքի կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 04, 2018 02:47 Asia/Tehran
  • ԱՀԿ-ն ազդարարեց Եմենում Խոլերայի նոր ալիքի կապակցությամբ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ուրբաթ օրը զգուշացրեց Եմենում խոլերայի տարածման նոր ալիքի կապակցությամբ:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարելով այն մասին, որ Եմենում թերսնման պատճառով մահացության թիվը մեծանում է, նշել է. «Եմենը խոլերայի նոր ալիք է դիմագրավում»:

Եմենի դեմ Արաբիայի հարձակումների շարունակվելու և այդ երկրի ենթակառուցվածքները, մասնավորապես ոռոգման ցանցը ոչնչացվելու արդյունքում,  խոլերան մեծ թափով տարածվում է:

Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ի ու մի քանի այլ երկրների աջակցությամբ 2015 թվականի մարտից ռազմական ոտնձգություն է իրականացրել Եմենի դեմ և այդ երկիրը ցամաքային, ծովային ու օդային շրջափակման է ենթարկել: Եմենում Արաբիայի ու նրա դաշնակիցների հրահրած պատերազմի հետևանքով մինչ այսօր զոհվել են ավելի քան 14 հազար եմենցիներ, տասնյակ հազարավոր ուրիշներ վիրավորվել և միլիոնավոր եմենցիներ տարագրվել են:

Արաբիայի ռազմական ոտնձգությունը սննդամթերքի ու դեղորայքի խիստ պակաս է առաջացրել աղքատ  Եմենում: