Արիղաթ .«ԱՄՆ-ը նպատակ ունի Ղոդսը հանձնել Սիոնիստական ռեժիմին»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i97352-Արիղաթ_._ԱՄՆ_ը_նպատակ_ունի_Ղոդսը_հանձնել_Սիոնիստական_ռեժիմին
Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործադիր կոմիտեի գլխավոր քարտուղարն ասել է.«ԱՄՆ գործող կառավարությունը հրաժարվել է Պաղեստինի հարցից և նպատակ ունի Ղոդսը հանձնել Սիոնիստական ռեժիմին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 26, 2018 08:50 Asia/Tehran
  • Արիղաթ .«ԱՄՆ-ը նպատակ ունի Ղոդսը հանձնել Սիոնիստական ռեժիմին»

Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործադիր կոմիտեի գլխավոր քարտուղարն ասել է.«ԱՄՆ գործող կառավարությունը հրաժարվել է Պաղեստինի հարցից և նպատակ ունի Ղոդսը հանձնել Սիոնիստական ռեժիմին»:

ՊԱԿ-ի գործադիր կոմիտեի գլխավոր քարտուղար Սայեբ Արիղաթը կիրակի օրը Ալ-Մայադին լիբանանական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է.«Պաղեստիինցիները չեն հրաժարվելու միջազգային օրենքների համաձայն Դիմադրության իրավունքից և Ղոդս մայրաքաղաքով Պաղեստինի կառավարությունը պաշտանապես չճանաչվելու դեպքում, ոչ մի հաշտության մասին խոսք լինել չի կարող»:

Արիղաթը հավաստիացրել է.«ԱՄՆ կառավարությունը ցանկանում է Ղոդսը ճանաչել Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք, չեղարկել պաղեստինցի փախստականների վերադարձի իրավունքը, օրինականացնել ավանաշինությունը և Գազայի հատվածն առանձնացնել Հորդանան գետի արևմտյան ափից»:

Արիղաթը նշել է.«Թրամփը և Նեթանյահուն համոզված են, որ արաբական տարաձայնությունները նպատակահարմար առիթ են ստեղծել ՝ դարի գործարքն իրականացնելու համար և ԱՄՆ կառավարությունը հետևելու է Պաղեստինի ժողվրդի դեմ շանտաժի քաղաքականությանը»:

«Դարի ոգրծարքը» ամերիկյան նախագծի համաձայն, Ղոդսը հանձնվելու է Սիոնիստական ռեժիմին, անօթևան պաղեստինցիները վերադարձի իրավունք չեն ունենալու, Պաղեստինն ունենալու է միմիայն Գազայի հատվածի և Հորդանան գետի արևմտյան ափի մնացած տարածքների սեփականությունը: