Իսրայելում հավանաբար կայանալու են վաղաժամ ընտրություններ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i97423-Իսրայելում_հավանաբար_կայանալու_են_վաղաժամ_ընտրություններ
Սիոնիստական ռեժիմի վարչապետը հայտարարել է, որ հավանաբար Իսրայելում կայանալու են վաղաժամ խորհրդարանական ընտրություններ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 28, 2018 08:46 Asia/Tehran
  • Իսրայելում հավանաբար կայանալու են վաղաժամ ընտրություններ

Սիոնիստական ռեժիմի վարչապետը հայտարարել է, որ հավանաբար Իսրայելում կայանալու են վաղաժամ խորհրդարանական ընտրություններ:

Պաղեստինի լրատվական կենտրոնի հաղորդման համաձայն, ծայրահեղական հրեաներին զինվորական ծառայությունից ազատելու հարցով Իսրայելի կառավարության  կոալիցիոն կուսակցությունների միջև տարաձայնությունները շարունակվելով, այդ ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հավանաբար վաղաժամ խորհրդարանական ընտրություններ են կայանալու:

Ծայրահեղական կուսակցությունները պահանջում են ծայրահեղական հրեաներին ազատել զինվորական ծառայությունից, որպեսզի կարողանան ժամանակ հատկացնել կրոնական  ու Թորայի ուսուցումների սերտմանը:

Բռնագրավված տարածքներում մյուս իսրայելցիների համեմատությամբ ծայրահեղական ուղղափառ հրեաների թվի մեծանալը  մարտահրավեր է դարձել այդ տարածքում: