Սննդի համաշխարհային ծրագիրը զգուշացրել է Եմենում տիրող իրավիճակի մասին
Սննդի համաշխարհային ծրագիրը զգուշացրել է զինվորական հարձակումների և Սաուդյան կոալիցիայի շրջափակման հետևանքով սովի մատնված եմենցիներին ցուցաբերվող օժանդակությունների ընթացքի կապակցությամբ:
«Ֆրանս Պրես»-ի հաղորդման համաձայն, ՄԱԿ-ի Սննդի համաշխարհային ծրագիրն ուրբաթ օրը հայտարարել է, որ Եմենի Ալ-Հուդայդա նավահանգստի դեմ ավիահարվածները թիրախ են դարձրել փրկարարներին և հումանիտար ենթակառուցվածքները և սպառնալիքի տակ են հայտնվել այդ երկրում սովի մատնված 3,5 միլիոն մարդկանց համար սննդամթերքի առաքման պայմանները:
Սննդի համաշխարհային ծրագիրն ազդարարել է այն մասին, որ բախումները վտանգել են Եմենի Ալ-Հուդայդայում հումանիտար օժանդակություններին վերաբերող աշխատանքները:
2015 թվականի մարտ ամսից ի վեր ԱՄՆ-ի աջակցությամբ իրականացվող Արաբիայի ու Էմիրությունների ռազմական հարձակումների հետևանքով մինչ այսօր ավելի քան 14000 եմենցիներ զոհվել, տասնյակ հազարավորներ վիրավորվել և միլիոնավոր ուրիշներ տարհանվել են: