Աբու Ալ-Ղեյզ.«Պաղեստինի ճգնաժամային վիճակի պատասխանատուն ԱՄՆ-ն է»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i98381-Աբու_Ալ_Ղեյզ._Պաղեստինի_ճգնաժամային_վիճակի_պատասխանատուն_ԱՄՆ_ն_է
Արաբական լիգայի գլխավոր քարտուղարը պաղեստինցիների ողբալի վիճակի համար ԱՄՆ-ին է պատասխանատու համարում:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 20, 2018 12:29 Asia/Tehran
  • Աբու Ալ-Ղեյզ.«Պաղեստինի ճգնաժամային վիճակի պատասխանատուն ԱՄՆ-ն է»

Արաբական լիգայի գլխավոր քարտուղարը պաղեստինցիների ողբալի վիճակի համար ԱՄՆ-ին է պատասխանատու համարում:

Սպուտնիկի հաորդմամբ, հանդես գալով հաղորդագրությամբ, Արաբական լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու Ալ-Ղեյզը պաղեստինցիների համար դժվարությունների առաջացման հարցում ԱՄՆ-ին է պատասխանատու համարում: Նա հայտարարել է.«Այս վիճակը կարող է բազում բացասական հետևանքներ ունենա տարածաշրջանի համար»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրճատել է Պաղեստինի ինքնավար վարչակազմին ցուցաբերվող ֆինանսական օգնությունները ու նաև դադարեցրել է UNRWA-ին հատկացվող Վաշինգտոնի օգնությունները:

Այս քայլերը պաղեստինցիներին ճնշելու համար Թրամփի կառավարության մի մասն են: ԱՄՆ-ի նպատակն է Պաղեստինին ստիպել համաձայնել «Դարի գործարք» նախագծի հետ:

«Դարի գործարք» ամերիկյան նախագծի համաձայն, սրբավայր Ղոդսը հանձնվում է Սիոնիստական ռեժիմին ու պաղեստինցի փախստականները այլևս վերադարձի իրվունք չեն ունենա: