Եվրոխորհրդարանի պատգամավորները պահանջել են պաշտոնապես ճանաչել Պաղեստինը
Եվրոխորհրդարանի մի խումբ պատգամավորներ մի հաղորդագրությամբ ԵՄ անդամ երկրներին կոչ են արել անհապաղ պաշտոնապես ճանաչել Պաղեստին անկախ պետությունը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Եվրոխորհրարանի Պաղեստինի հետ հարաբերությունների կոմիտեի ներկայացուցիչները հինգշաբթի օրն այս հաղորդագրությամբ Եվրոխորհրդարանից, կոմիսարիայից և ԵԽ-ից պահանջել են Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության ուղղությամբ քայլեր ձեռնարկել:
Եվրոխորհրդարանում Պաղեստինի հետ հարաբերության կոմիտեի անդամները երկուշաբթի օրը Ղոդսի արևելքում գտնվող Խան Ալ-Ահմեր գյուղն այցելելու նպատակով, մեկնել են զավթված Պաղեստին:
Սիոնիստական ռեժիմի դատարանը 2018 թվականի մայիսին արձակեց Խան Ալ- Ահմեր գյուղում գտնվող իրենց բնակավայրից շուրջ 200 պաղեստինցիներից բաղկացած 35 ընտանիքների արտաքսման վճիռը: Ի հետևումն այդ վճռի Սիոնիստական ռեժիմի զորայիններ զինվորական փակ տարածք հայտարարեցին Խան Ալ-Ահմերը և ռազմական ծանր սարքերով ու բոլդուզերներով մտան այս գյուղը:
Սիոնիստները մտադիր են ավերելով Խան Ալ-Ահմեր գյուղը նրա բնակչությանը տեղահան անել:
Իսրայելը նպատակ ունի սիոնիստական նոր քաղաքավաններ կառուցել այս տարածքում: