ՄԱԿ-ը զգուշացրել է սովից Եմենի բնակիչների զանգվածային մահվան մասին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i98498-ՄԱԿ_ը_զգուշացրել_է_սովից_Եմենի_բնակիչների_զանգվածային_մահվան_մասին
Եմենում հումանիտար իրավիճակն ավելի է վատթարանում․ ՄԱԿ ԱԽ նիստում այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Մարկ Լոուկոկը՝ տեղեկացնում է Коммерсант.ru-ն։
(last modified 2026-04-17T10:02:02+00:00 )
Սեպտեմբեր 22, 2018 19:06 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը զգուշացրել է սովից Եմենի բնակիչների զանգվածային մահվան մասին

Եմենում հումանիտար իրավիճակն ավելի է վատթարանում․ ՄԱԿ ԱԽ նիստում այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Մարկ Լոուկոկը՝ տեղեկացնում է Коммерсант.ru-ն։

Նրա խոսքերով՝ երկրի բնակիչներին սպառնում է մահ՝ սովից։

«Անվտանգության խորհուրդը Եմենի հումանիտար իրավիճակի մասին հարցում է կատարել։ Եթե կարճ ասենք, այն մռայլ է ներկայացվում․․․ Հնարավոր է՝ մենք մոտենում ենք բեկումնային պահին, որից հետո հնարավոր չի լինի կանխել զանգվածային մահերը՝ երկրում տարածված սովի հետեւանքով»,-ասել է գլխավոր քարտուղարի տեղակալը։

Նա բացատրել է, որ Եմենի ողջ պարենը ներմուծված է, ինչը դրանց թանկացման պատճառ է դառնում, իսկ երկրում արդեն կան «սովի օջախներ», որտեղ մարդիկ տերեւ են ուտում։

News.am