Ադել Աբդոլմահդին պաշտոնապես ստանձնեց Իրաքի կառավարության ձևավորման պատասխանատվությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i98911-Ադել_Աբդոլմահդին_պաշտոնապես_ստանձնեց_Իրաքի_կառավարության_ձևավորման_պատասխանատվությունը
Իրաքի նոր նախագահ Բարհամ Սալեհը երեքշաբթի գիշեր պաշտոնապես Ադել Աբդոլմահդիին փոխանցեց այդ երկրի նոր կառավարության ձևավորման պարտականությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 03, 2018 03:36 Asia/Tehran

Իրաքի նոր նախագահ Բարհամ Սալեհը երեքշաբթի գիշեր պաշտոնապես Ադել Աբդոլմահդիին փոխանցեց այդ երկրի նոր կառավարության ձևավորման պարտականությունը:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ադել Աբդոլմահդին մեկամսյա ժամկետում որոշելու և  ներկայացնելու է իր կառավարության նախարարներին:

Աբդոլմահդին Իրաքի վարչապետի գլխավոր թեկնածուն էր:

Ադել Աբդոլմահդին վայելում է Մուղթադա Սադրի «Սաաերուն» և Հադի Ալ-Ամերիի  գլխավորած «Ալ-Ֆաթհ» կոալիցիայի հովանավորությունը:

Իրաքի խորհրդարանը երեքշաբթի օրն այդ երկրի նոր նախագահ ընտրեց Իրաքի Քուրդիստանի հայրենակցական միության աջակցությունը վայելող թեկնածու Բարհամ Սալեհին:

Սալեհին, խորհրդարանի 219 պատգամավորների կողմ ձայներով ընտրվեց նախագահ: