Սիրիայի բռնագրավված Գոլանի բնակիչները բողոքել են սիոնիստների դեմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i99648-Սիրիայի_բռնագրավված_Գոլանի_բնակիչները_բողոքել_են_սիոնիստների_դեմ
Սիրիայի բռնագրավված Գոլանի բնակիչները բողոքելով տեղական խորհուրդների ընտրությունների անցկացման դեմ, նստացույց են արել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 20, 2018 15:04 Asia/Tehran
  • Սիրիայի բռնագրավված Գոլանի բնակիչները բողոքել են սիոնիստների դեմ

Սիրիայի բռնագրավված Գոլանի բնակիչները բողոքելով տեղական խորհուրդների ընտրությունների անցկացման դեմ, նստացույց են արել:

Ինչպես հաղորդում է Սիրիայի ՍԱՆԱ լրատվական գործակալությունը, Գոլանի բնակիչները հավաքվել են Սիրիայի  Մաջդալ Շամս  հրապարակում և ծածանել են այդ երկրի դրոշը: Նրանք հրկիզելով ընտրաթերթիկներն ընդգծել են, որ չեն մասնակցելու այդ ընտրություններին:

Բռնագրավված Գոլանի բնակիչները տեղական խորհուրդների ընտրությունները համարել են մի տեսակ օկուպացում և այն գնահատել են Սիոնիստական ռեժիմի հալածողական քայլերի շրջանակում արված քայլ: Նրանք հայտարարել են, որ իրենք պատկանում են Սիրիային և  մինչև 2018 թվականի հոկտեմբերի վերջը կշարունակեն նստացույցը, ի նշան բողոքի՝  Սիոնիստական ռեժիմի հրեականացման քաղաքականությունների դեմ:

Սիոնիստական ռեժիմը 1967 թվականին բռնագրավեց Սիրիայի Գոլանի բարձունքների մեծ մասը:

Սիրիայի բանակը հունիսի սկզբին Կունեյտրայի անցակետի վերահսկողությունը վերցրեց իր ձեռքը: Կունեյտրան Սիրիայի և բռնագրաված տարածքների միջև միակ անցակետն է, որ գտնվում է Գոլանի բարձունքներում: