Ադել Աբդուլմահդիի երդումը և Իրաքի կառավարության 14 նոր նախարարների հաստատումը
Իրաքի նոր վարչապետ Ադել Աբդուլմահդին երդվեց խորհրդարանում:
Միևնույն ժամանակ, Իրաքի խորհրդարանականները կողմ են քվեարկել Ադել Աբդելմահդիի կողմից առաջարկվող 14 նախարարներին և վստահության քվե են տվել նոր նախարարներին:
Մոհամմեդ Ալի Հաքիմը, որպես արտաքին գործերի նախարար, Աբբաս ալ Ղազբանը, որպես նավթի նախարար եւ Ֆուադ Հուսեյնը որպես ֆինանսների նախարար, այն նախարարներն են, որոնք Իրաքի խորհրդարանի կողմից վստահության քվե են ստացել: Նրանք մաս են կազմելու Ադալ Աբդուլմահդիի կաբինետում:
14 նոր նախարարներև նույնպես երդվել են խորհրդարանում:
Իրաքի խորհրդարանի հաջորդ նիստը կկայանա 2018 թ. նոյեմբերի 6-ին, որտեղ կքննարկվի Ադել Աբդոլմահդիի առաջարկած ութ այլ նախարարների իրավասության հարցը:
Ադել Աբդուլմահդին հաստատվել է 2018 թվականի մայիսի 12-ին Իրաքում կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթող ճանաչված կոալիցիաների կողմից եւ առանց որևե ընդդիմության առաջադրվել է, որպես նոր վարչապետ: