Ադել Աբդուլմահդիի երդումը և Իրաքի կառավարության 14 նոր նախարարների հաստատումը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i99857-Ադել_Աբդուլմահդիի_երդումը_և_Իրաքի_կառավարության_14_նոր_նախարարների_հաստատումը
Իրաքի նոր վարչապետ Ադել Աբդուլմահդին երդվեց խորհրդարանում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 25, 2018 09:00 Asia/Tehran

Իրաքի նոր վարչապետ Ադել Աբդուլմահդին երդվեց խորհրդարանում:

Միևնույն ժամանակ, Իրաքի խորհրդարանականները կողմ են քվեարկել Ադել Աբդելմահդիի կողմից առաջարկվող  14 նախարարներին և  վստահության քվե են տվել նոր նախարարներին:

Մոհամմեդ Ալի Հաքիմը, որպես արտաքին գործերի նախարար, Աբբաս ալ Ղազբանը, որպես նավթի նախարար եւ Ֆուադ Հուսեյնը որպես ֆինանսների նախարար, այն նախարարներն են, որոնք Իրաքի խորհրդարանի կողմից վստահության քվե են ստացել: Նրանք մաս են կազմելու Ադալ Աբդուլմահդիի կաբինետում:

14 նոր  նախարարներև նույնպես երդվել են խորհրդարանում:

Իրաքի խորհրդարանի հաջորդ նիստը կկայանա  2018 թ. նոյեմբերի 6-ին, որտեղ կքննարկվի  Ադել Աբդոլմահդիի առաջարկած ութ այլ նախարարների իրավասության հարցը:

Ադել Աբդուլմահդին հաստատվել է 2018 թվականի մայիսի 12-ին Իրաքում կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթող ճանաչված կոալիցիաների կողմից եւ առանց որևե ընդդիմության առաջադրվել է, որպես նոր վարչապետ: