Բողոքի ցույց Նորվեգիայում՝ ընդդեմ ՆԱՏՕ-ի խոշորագույն զորավարժության
(last modified Sun, 28 Oct 2018 15:07:21 GMT )
Հոկտեմբեր 28, 2018 18:37 Asia/Tehran
  • Բողոքի ցույց Նորվեգիայում՝ ընդդեմ ՆԱՏՕ-ի խոշորագույն զորավարժության

Նորվեգիայում ցուցարարները բողոքել են Հյուսիս-ատլանտյան դաշինքի՝ ՆԱՏՕ-ի կողմից անցկացվող զորավարժության դեմ, որը սառը պատերազմի ավարտից հետո ամենախոշորն է:

Նորվեգիայի հազարավոր քաղաքացիներ երեկ երեկոյան  այդ երկրի մայրաքաղաք Օսլոյի  կենտրոնական հարպարակում , Բերգեն , Քրիստիան Սանդ և Թրոնդհեյմ քաղաքներում բողոքի ակցիա են ացնկացրել ՆԱՏՕ-ի «Միացյալ եռաժանի-2018» (Trident Juncture 2018), զորավարժության դեմ:

Բողոքարարների մեծ մասը  «Օսլոն ՆԱՏՕ-ի դեմ ուղղված գործողությունների համար»  խմբից էին: Խումբը ներառում  է 27 կազմակերոպություն, այդ թվում ձախամետ քաղաքական կուսակցությունները և Նորվեգիայի խոշորագույն արհեստակցական միությունը:

Ցույցերի կազմակերպողներից մեկն ասել է.«ՆԱՏՕ-ի զորավարժությունը չի ապահովում Նորվեգիայի անվտանգությունը: Դա միլիտարիզմ է և մեծացնում է պատերազմի վտանգը: Այս զորավարժության նպատակն է Նորվեգիան պատրաստել ճակատամարտի համար, ինչը չի բխում այս երկրի շահերից»:

Ռուսաստանը հյուսիսային Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորավարժություններն իր դեմ ուղղված քայլ է համարում, ինչը հանգեցնելու է տարածաշրջանի ռազմական ու քաղաքական վիճակի թուլացմանը:

Նշենք, որ Հոկտեմբերի 25-ին Նորվեգիայի ցամաքային, օդային ու ծովային տարածքում, հարակից երկրների երկնքում մեկնարկել է ՆԱՏՕ-ի «Միացյալ եռաժանի-2018» (Trident Juncture 2018), զորավարժությունը: Այս զորավարժությանը մասնակցում է 50 հազար զինծառայող՝ ՆԱՏՕ-ի 29 անդամ  պետություններից , ինչու չէ  նաև Շվեդիայից ու Ֆինլանդիայից։

Զորավարժությունը կտևի մինչև նոյեմբերի 7-ը: